Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 15:43
Հասարակություն

Ինչ ասեմ` տուժածներից մեկն էլ ես եմ

Ինչ ասեմ` տուժածներից մեկն էլ ես եմ

«Խոսքի իրավունք» միավորմանը Արտաշատից հայտնել էին, որ տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին ստիպում են ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք իբր համաձայն են աշխատավարձի 25 տոկոս նվազեցման հետ:

 

Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Անահիտ Սուլթանյանը, դա ընդամենը ծանուցագիր է եղել:

 

«Աշակերտների քանակի պակասի պատճառով` ֆինանսական ճեղքվածք է առաջացել: Ես ի՞նչ կարող եմ անել, եթե դպրոցի հաշվեհամարին ավելի քիչ գումար է նստել»,- բացատրեց նա:

 

Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ ուսուցիչները ստանում են 80.000 դրամ աշխատավարձ, իսկ կրճատման արդյունքում այն կլինի 60.000 դրամ: Նա մեզ ծանուցագրի մի օրինակ ցույց տվեց. «Թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչ Կարինե Գեւորգյանին, ծանուցում: Հարգելի տիկին Գեւորգյան, տեղեկացնում ենք, որ դպրոցի բյուջեի սղության պատճառով 2011թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին կատարվելու է մանկավարժական դրուքաչափի նվազեցում` 25 տոկոսի չափով` ՀՀ ԱՕ 25 հոդվածի համաձայն»:

 

Հարցին, թե հաջորդ տարի նույնպե՞ս աշխատավարձերը 25 տոկոսով ցածր կլինի, Սուլթանյանը պատասխանեց, որ դա կախված է հանգամանքից, թե որքան գումար կհատկացվի դպրոցին:

 

«Ինչ ասեմ` տուժածներից մեկն էլ ես եմ»,- ասաց դպրոցի տնօրենը: