կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-30 16:16
Իրավական

Դանակահարություն՝ Արմավիրում. 4 տուժածներից մեկն անչափահաս է

Դանակահարություն՝ Արմավիրում. 4 տուժածներից մեկն անչափահաս է

Երեկ Արմավիրի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 17-ամյա Հ.  Տաշչյանին: Վնասվածքներով նույն հիվանդանոց են տեղափոխվել Ս. Հակոբյանը, Հ. Եսայանը և Հ. Սարգսյանը։ 

Yerkir.am-ին Վաղարշապատի հիվանդանոցից հայտնեցին որ կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած անչափահասին վիրահատել են, և այս պահին 4 հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Ըստ samshyan.com-ի ՝ պարզվել է, որ երեկ՝  ժամը 20։00-ի սահմաններում, Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի թիվ 1 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են իրար հասցրել նշված անձինք։ Պարզվել է նաև, որ Հ. Եսայանն իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Հ. Տաշչյանին և Ս. Հակոբյանին։

Հիվանդանոցում բժիշկներն օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ Հ. Տաշչյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալ։