|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին: Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», - ասել է Զախարովան փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ շարունակվում է աշխատանքը Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման ձևավորման ուղղությամբ։
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, Վաշինգտոնում։