Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Բիշկեկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: Խորհրդի աշխատանքի արդյունքները ԶԼՄ-ների հետ հանդիպմանը կամփոփի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
Նախատեսվում է, որ նախագահները Բիշկեկում ի թիվս այլ փաստաթղթերի կստորագրեն ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, որում կամփոփվեն ԱՊՀ քսանհինգամյա գործունեության արդյունքները, ինչպես նաև կնախանշվեն հետագա համագործակցության ընդլայնման ու խորացման հեռանկարները` ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի համապատասխանեցման համատեքստում: