կարևոր
661 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-09 19:41
Տնտեսական

ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները, Հայաստանում՝ 0,3%-ով

ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները, Հայաստանում՝ 0,3%-ով

ԵԱՏՄ – ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները։ 2025 թվականի երեք եռամսյակների ընթացքում (նախորդ տարվա համեմատ) գրանցվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ (0,8% – ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (7,6% – ով), Բելառուսում (6,9% – ով), Ղրղզստանում (3,5% – ով) և Հայաստանում (0,3% – ով): Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է նաև բեռնափոխադրումների աճ Ղրղզստանում (15,7%) և Ղազախստանում (11,8%): Միության ցուցանիշի աճը կազմել է 0,3 տոկոս։