|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «հրազենային վնասվածքներով» «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Մ․-ն է։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին։