Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել արդար և տևական խաղաղություն հաստատել Ուկրաինայում և անհապաղ զինադադար՝ Գազայում՝ պատանդների ազատ արձակմամբ և մարդասիրական օգնության առաքմամբ, գրում է apnews.com-ը:
«Ես դիմում եմ աշխարհի գերտերություններին՝ կրկնելով «այլևս երբեք պատերազմ» մշտական կոչը», – ասել է կաթոլիկների հովվապետը՝ մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը դատապարտում էր աշխարհն ավերող հակամարտությունների թիվը՝ ասելով, որ դա «երրորդ համաշխարհային պատերազմ է կտոր-կտոր»:
«Ես իմ սրտում կրում եմ ուկրաինացի սիրելի ժողովրդի տառապանքները: Թող հնարավոր ամեն ինչ արվի՝ հնարավորինս շուտ իրական, արդար և տևական խաղաղության հասնելու համար», – ասել է նա;
Պոնտիֆիկոսը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին, ինչպես նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը։