կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-24 13:17
Քաղաքական

ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի ժամանակ պետք է բարձրացնել Բաքվում պատանդառված ռազմագերիներին ազատելու հարցը․ Արմեն Աշոտյան

ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի ժամանակ պետք է բարձրացնել Բաքվում պատանդառված ռազմագերիներին ազատելու հարցը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլեւ Ադրբեջան։

Այս պահին դնում եմ մի կողմ Երեւան եւ Բաքու կատարվելիք այցերի օրակարգերի ասիմետրիան, թեպետ դա էլ ձախողված արտաքին քաղաքականության արդյունք է։

Կարծում եմ, պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը եւ հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման մասին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։

Նույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։

Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հիգեւոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե Վենսի անձնական, թե Թրամպի վարչակազմի աշխարհայացքի մեջ։

Մնում է մենք՝ Հայաստանում եւ Սփյուռքում, նպատակային աշխատենք այս ուղղությամբ։

Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով»։