|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված համաձայնությունը պահպանելու համար: Թրամփն այս մասին գրառում է կատարել Truth սոցիալական ցանցի իր էջում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Սա սարսափելի պատերազմ էր՝ 8 պատերազմներից մեկը, որոնց ես վերջ եմ դրել: Հիմա տիրում է բարգավաճում և խաղաղություն»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հայտնել է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ խաղաղությանն ուղղված ջանքերը զարգացնելու և TRIPP նախագիծն առաջ մղելու համար։
ԱՄՆ նախագահը նշել է, որ կամրապնդեն իրենց ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կկնքեն խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Կկնքեն նաև գործարքներ՝ կիսահաղորդիչների՝ ամերիկյան մեծ արտադրողների համար և Ադրբեջանին կվաճառեն ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն: