|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական հակամարտությունների կարգավորման շուրջ քննարկումների ժամանակ հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի խոսքերը։ Այս մասին հաղորդում է Minval-ը։
«Ադրբեջանի նախագահն ասել է՝ նախագահ Թրամփը վեց ամսվա ընթացքում հրաշք է գործել, Հայաստանի վարչապետն ասել է՝ այս առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական միջամտության»,- հայտարարել է Թրամփը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։