|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Այս Ազգային ժողովը առանձնացավ նաև նրանով, որ որոշում կայացրեց պաշտոնանկ անել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ արեցին և այս պահին տեղակալն է փոխարինում: Կարելի է ասել՝ հանձնաժողովը չկա, որովհետեւ մենք այդպես էլ չենք տեսնում այդ հանձնաժողովից պատշաճ արձագանք՝ գոյություն ունեցող իրավաքաղաքական գործընթացներին»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Մենք շատ բարդ փուլում ենք գտնվում, երբ իշխանությունը վերածվել է հաշվեհարդարի միջոցի: Իհարկե, սա մեկ օրում, մեկ շաբաթում եւ նույնիսկ մեկ տարում տեղի չի ունեցել… 2018-ին իշխանության գալուց հետո՝ այս իշխանությունները հետեւողականորեն սկսեցին իրավական ռեպրեսիայի մեխանիզմի աշխատեցման գործընթացը, եւ 2018-ից սկսած՝ իմ հիմնական առաքելությունն է եղել զգուշացնել մարդկանց, որ չի կարելի լռել, որովհետեւ, երբ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվում, սկսում է կլանել բոլորին՝ անկախ նրանից՝ քաղաքական դերակատարություն ունեն, թե ոչ: Մարդիկ իրենց ազատ խոսքի, իրենց՝ հավաքներին մասնակցելու իրավունքի համար կարող են դառնալ այդ նույն ռեպրեսիվ մեքենայի զոհը, ինչը մենք տեսնում ենք այսօր»,- ասաց Էլինար Վարդանյանը: