|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Կրկնակի ստանդարտները արևմտյան կառույցներում միշտ էլ եղել են, բայց դրանք որոշակի չափ են ունեցել, ես դա նկատում էի նաև իմ նախագահության տարիներին, բայց կար ինչ-որ շեմ, որ այդ կառույցները չէին անցնում, բայց հիմա դրանք վերացել են: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով արևմտյան կառույցների լռությանը:
«Ես փորձում եմ նաև իմ կապերով հասկանալ սրա պատճառները, հիմնական հնչող միտքը հետևյալն է, որ սա գեոպոլիտիկա է: Բայց մենք ունենք պատկեր, որ այսօր ՀՀ առաջին դեմքն ունի բռնապետությանը տանելու հակումներ, և դա չի հակակշռվում իշխող կուսակցության կողմից: Պայքարը մեկն է՝ ժողովուրդը պետք է ընդվզի»,- ասաց նա: