|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ինչպես Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ամենամոտ ժամանակներս Կրեմլը կտեղեկացնի ՌԴ-ի և Իրանի նախագահների հեռախոսազրույցի արդյունքների մասին։
Պեսկովի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը «ծայրահեղ լարված» է, և ՌԴ նախագահը «շարունակում է ջանքեր գործադրել դրա ապաէսկալացմանը նպաստելու համար»։
Կրեմլի ներկայացուցչից նաև հետաքրքրվել են, թե ինչպիսի օգնություն է Մոսկվան պատրաստ ցուցաբերել Իրանին ինչպես այդ երկրի շուրջ, այնպես էլ նրա ներսում իրադրության սրման դեպքում։
«Ռուսաստանն այժմ էլ օգնություն է ցուցաբերում ոչ միայն Իրանին, այլև ամբողջ տարածաշրջանին՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության գործում, այդ թվում՝ նախագահի ջանքերի շնորհիվ, որոնք ուղղված են լարվածության ապաէսկալացմանը նպաստելուն», - պատասխանել է Պեսկովը։