Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական հարցեր: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը», - նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։
ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերի 26-ի և նոյեմբերի 22-ին: Այդ ժամանակ նրանք քննարկել էին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը: