կարևոր
1030 դիտում, 22 ժամ առաջ - 2026-01-08 10:05
Աշխարհ

ԱՄՆ-ն սերտ կապի մեջ է Վենեսուելայի իշխանությունների հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն սերտ կապի մեջ է Վենեսուելայի իշխանությունների հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ վարչակազմը սերտ կապի մեջ է Վենեսուելայի իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վենեսուելայի հարցում Թրամփի վարչակազմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և նախագահի ամբողջ ազգային անվտանգության թիմի գլխավորությամբ, սերտ կապի մեջ է Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների հետ», – ասել է նա։

«Մենք, անշուշտ, ունենք առավելագույն լծակներ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների վրա», – պնդել է ԱՄՆ առաջնորդի խոսնակը։ «Եվ նախագահը (Թրամփը) հստակեցրել է, որ խոսքը Արևմտյան կիսագնդում գտնվող մի երկրի մասին է, որը մոտ է Միացյալ Նահանգներին, որն այլևս անօրինական կերպով թմրանյութեր չի տեղափոխի Միացյալ Նահանգներ, որը այլևս անօրինական ներգաղթյալներ և կարտելի անդամներ չի ուղարկի ամերիկացիներին սպանելու, ինչպես դա տեղի է ունեցել անցյալում։ Նախագահը լիովին իրականացնում է իր արտաքին քաղաքականության օրակարգը՝ «Խաղաղություն ուժի միջոցով» կարգախոսի ներքո», – ասել է Լիվիտը։

Լիվիտը նաև հավելել է, որ Վենեսուելայի հարցում ԱՄՆ հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Կարակասից։