|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն ԶԼՄ-ներին հայտարարել է, որ, իր տեղեկություններով, ԱՄՆ ծայրահեղ աջ ուժերը մահափորձ են կազմակերպում վենեսուելական ընդդիմության առաջնորդ եւ երկրի նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսի դեմ. տեղեկացնում է Reuters-ը:
Ըստ Մադուրոյի` այդ ուժերը կապված են ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի հետ: Նա նաեւ հայտնել է, որ մահափորձի վերաբերյալ տվյալները հանձնել են Կապրիլեսի շտաբին:
Վենեսուելայի նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն ապրիլի 14-ին: