Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ համակարգում տարակուսած են, թե ինչպես կարող է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ նշանակված Սրբուհի Գալյանը զբաղվել նախկին պաշտոնյաների հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար հատուկ պաշտոնի նշանակված Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ:
Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը:
Հիշեցնենք, որ Հովսեփյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավ է ունեցել: Եվ հիմա ուժային կառույցներում անհանգիստ են՝ արդյոք Գալյանը կարող է անկաշկանդ գործել, եւ իր ընտանիքի ունեցած նախկին կապերը չեն խանգարի պայքարել կոռուպցիոներ պաշտոնյաների դեմ: Հիշեցնենք նաեւ, որ Սրբուհի Գալյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ նոր հաստիքի նշանակվեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջամտությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Սրբուհի Գալյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե օրենքի հիման վրա ցանկացած անձի վերաբերյալ ես ազդակ ստանամ, օրենքի հիման վրա պատրաստ եմ վարույթ սկսելու վերաբերյալ որոշում կայացնել եւ վստահ կարող եմ ասել, որ կաշկանդվածություն չունեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում