|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, կտրամադրվի ցանկացած պարզաբանում Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ:
«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին՝ այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: