կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 11:04
Իրավական

Ապահովագրական ընկերության գործակալը խոշոր գումար է հափշտակել

Ապահովագրական ընկերության գործակալը խոշոր գումար է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության 41-ամյա աշխատակցի կողմից խոշոր չափով գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ 41-ամյա տղամարդը, աշխատելով ապահովագրական ընկերությունում և իրականացնելով գործակալի գործառույթներ, 2014թ. նոյեմբերի 18-ից մինչև 2015թ. փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում կնքել է ավտոտրանսպորտային օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության 86 պայմանագիր:

 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ պայմանագրերից ստացված, իրեն վստահված գումարից որպես միջնորդավճար նա իրեն է պահել 341.767 ՀՀ դրամ, ընկերության հաշվեհամարին փոխանցել 706.846 ՀՀ դրամ, իսկ մնացած խոշոր չափի 1.229.365 ՀՀ դրամը յուրացնելու եղանակով հափշտակել է: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: