կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 10:16
Հասարակություն

Ավտովթար՝ Արտաշիսյան փողոցում. 2 մարդ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

Ավտովթար՝ Արտաշիսյան փողոցում. 2 մարդ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

Ապրիլի 16-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 39 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2101» մակնիշի 64LL922 պ/հ (վարորդ Ա. Կ., ծնվ.1981թ.) և «Մերսեդես» մակնիշի 90AM006 պ/հ (վարորդ Լ. Փ., ծնվ. 1976թ.) ավտոմեքենաները:

 

Փրկարարները ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Ա.Կ.-ին: Ա.Կ.-ը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Կ.-ը (ծնվ.1991թ.) տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով հոսպիտլացվել են «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ: Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: