|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ազգայնական հայացքներով աչքի ընկնող թուրք պրոֆեսոր Հաքան Օքթայը երկօրյա այցով գտնվել է Հայաստանում եւ Երեւանի Հանրապետության հրապարակում լուսանկարվել` թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով: Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ եւ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել լուսանկարներ:
Պարզվում է` Օքթայը Հայաստան առաջին անգամ չէ, որ գալիս է: Ավելին` թուրք ազգայնամոլը կարող է հպարտանալ ոչ միայն մեր թուրքագետի, քաղաքագետի եւ լրագրողների հետ լուսանկարներով, այլ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի (2010թ.) եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: Yerkir.am-ի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված լուսանկարները` ստորեւ:
