Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ցեղասպանությունն ագրեսիայի դրսեւորման հետեւանք է»,-Ցեղասպանության վերաբերյալ առաջին հոգեբանական աշխատության` «Էթնիկական զոհաբանություն եւ էթնոցիդի հոգեբանական պատմություն» գրքի շնորհադեսին ասաց անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:
Գիրքը գրվել է վիկտիմոլոգիան/զոհագիտությունը հիմք ընդունելով: Բայց ոչ թե անհատի զոհագիտության, այլ` էթնիկական, եւ այս առումով կարծեք թե նոր սկիզբ է դրվում էթնիկական զոհագիտության ուղղությանը:
«Ցեղասպանության հոգեբանության հիմքը դրվել է: Ցեղասպանությունը, ինչպես նաեւ ժխտողականությունը նաեւ ցինիզմի դրսեւորման հետեւանք է, ինչը կապված է ագրեսիվության եւ սեքսուալ խնդիրների հետ»,-բացատրեց պարոն Նալչաջյանը:
Վերջինս նշեց, որ մեր հարեւան երկրի ղեկավարներն այնքան էլ հիմար չեն, դրա համար էլ չնայած այն փաստին, որ շատ հայ մանուկների են կոտորել, բայց նաեւ որդեգրել են հայ տղաներին եւ ուժեղացրել իրենց ազգը:
«Թուրքերին կարելի է էթնիկական խառնուրդ անվանել, այսինքն` քիմերա, իսկ նման ազգերը չար են, ագրեսիվ, անսկզբունքային»,-ասաց Նալչաջյանը:
Հոգեբանն իր այս գրքով սկիզբ է դրել նաեւ արդարության հոգեբանության հիմնադրմանը, եւ չնայած վերջինս ցանկացել է զարգացնել այս թեման, սակայն, ինչպես նշեց Նալչաջյանը, գիտությունների պետական կոմիտեն գտել է, որ դա այն պրոբլեմը չէ, որի համար ամսեկան կարելի է 40.000 դրամ տալ գիտնականին` դրանով զբաղվելու համար:
Հոգեբանը համոզված է, որ ազգային բնավորությունից են գալիս նաեւ շատ աղետներ, եւ եթե չփոխվենք, շատ վատ է լինելու:
«Ցեղասպանության հետեւանքներից մեկն էլ մեր` զոհի բարդույթ ձեռքբերելն է, ինչպես նաեւ թուլությունը` վրեժ լուծել չկարողանալու չափ»,-ասաց հոգեբանը:
Վերջինս նշեց, որ, ասենք, թեկուզեւ իր կողմից, քիչ է գիրք գրելն ու դրանով վրեժի կոչ անելը: