|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է հարևան բոլոր երկրներին` կոչ անելով կամավորներին` ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում:
Yerkir.am-ին ՀՀ ԱԻՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ 16:30-ին ԱԻՆ-ի մեքենաների շարասյունն ուղևորվել է դեպի Վրաստան: Վրաստան է գնացել 8 հրշեջ-փրկարարական, 1 փրկարարական, 1 աղետների կառավարման բաժնի և 1 շարժական կառավարման կենտրոնի մեքենա: Ընդհանուր առմամբ` 56 մարդ է ուղևորվել Վրաստան:
Վերջին տվյալներով` Վրաստանում այրվել է 12 հա անտառ: