|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մինչդեռ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման գործընթացն այնքան էլ տեղից չի շարժվում, ԱՄՆ իշխանությունները որոշել են տեխնոլոգիական լուծում տալ հարցին. այս մասին գրում է Engadget կայքը, նշելով՝ նրանք սահմանի ապօրինի հատումներին կհետևեն արհեստական բանականության օգնությամբ։
Ըստ հայտարարության՝ ԱՄՆ կողմից սահմանի երկայնքով կդրվեն աշտարակներ, որոնք կսնուցվեն հարևանությամբ տեղադրված արևային էներգիայի սալիկների կուտակած էլեկտրականությամբ։ Աշտարակների գագաթներին կտեղադրվեն տվիչներ, որոնք կարձանագրեն սահմանային հատումները։
Միևնույն ժամանակ մանրամասնվում է՝ արհեստական բանականությունն ինքը կորոշի է՝ արդյոք անցնողը մարդ էր, կենդանի, մեքենա, ինքնաթիռ, թե այլ բան։ Արհեստական բանականության համակարգերը կմատակարարեն Anduril Industries ընկերությունը։ Վերջինիս խոսքով՝ իրենց համակարգն ունակ է հստակ ճանաչել մարդկանց ու տարբերակել նրանց մնացյալ սահմանախախտներից։