|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Զարմանալի է, որ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին վարձատրվող պետական ծառայողները այս պահին ներկա չեն այս հանձնաժողովի նիստին։ Եթե պարգևավճարների և հավելավճարների վերաբերյալ սահմանափակում լինեին, վստահ եմ՝ լեփ-լեցուն կլիներ հենց այս դահլիճը։ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մենք գտնվում ենք, իրավական առումով, ամենաաբսուրդային իրավիճակում։ Ես նույնիսկ դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք ՀՀ-ն սահմանադրություն ունի, թե՞ ոչ։ Եթե սահմանադրություն ունի, ՀՀ տարածքի նույնիսկ մեկ մետրը չի կարող փոփոխվել՝ առանց ՀՀ ժողովրդի կարծիքի։ Սահմանադրությունը ուղղակիորեն է ասում, որ տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հնարավո՞ր է հանրաքվե է տեղի ունեցել, մենք տեղյակ չենք»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։