|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի hանրային կապերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՅԴ Հայաստանի կառույցները՝ Հայ Օգնության Միության, «Թևանիկ» ՀԿ-ի և անհատ քաղաքացիների օժանդակությամբ, լծվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության գործին։
Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների կուսակցական գրաենյակները վերածվել են աջակցության կենտրոնների, որտեղ ոչ միայն կուսակցականների, այլև մեր քաղաքացիների աջակցությամբ և օժանդակությամբ կենտրոնացվում և բաշխվում են հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, հիգենայի և անկողնային պարագաներ, սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ։
Այս պահի դրությամբ լուծվել է մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները։
Արցախահայ հայրենակիցների օժանդակությանն ուղղված աշխատանքները չեն դադարում նաև այս պահին։
Բարեսիրական նպատակներով 1909 թ հիմնադրված ՀՅԴ քույր կառույց Հայ օգնության միությունը բռնի տեղահանված արցախահայերի կարիքները հոգալու նպատակով արդեն սկսել է համահայկական դրամահավաք։
Դրամահավաքի և ծրագրի իրագործման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ
05 հոկտեմբերի 2023 թ.
Երևան»: