Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Դաշնակցությունը Երեւանի ավագանում մեծամասնություն կազմի, ապա Երեւանում` մասնավորապես Դալմայի այգիների տեղում ու Նորքի բարձունքում, կստեղծվեն երկու խոշոր զբոսայգիներ, որոնք կդառնան բնապահպանական կարեւորագույն կենտրոններ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը:
Նա նշեց, որ դրանցով Երեւանում կլուծվեն երկու կարեւորագույն խնդիրներ, երկու օազիսներ կստեղծվեն, որով մեր էկոլոգիայի բարելավման առաջին փուլը կարող ենք համարել կայացած, եւ կստեղծվեն ժամանցի ու հանգստի երկու հիանալի վայրեր: Դավիթ Լոքյանը ասաց նաեւ, որ եթե Երեւանի ավագանիում ՀՅԴ-ն մեծամասնություն լինի, առողջապահական եւ կենսաթոշակային խնդիրների լուծում էլ կլինի:
Սրանցից բացի Դավիթ Լոքյանը անդրադարձավ մի հարցի, որը բազմաթիվ դեպքերում բարձրացրել են քաղաքացիները` եթե ՀՅԴ-ն Երեւանի ավագնու կազմում ունենա, օրինակ, 20 հոգի ավագանի, կարո՞ղ է լուծել իր նշած խնդիրներն ու իրականացնել իր խոստացած փոփոխություները.
«Ես անմիջապես մի համեմատություն կանեմ` ԱԺ-ում այսօր ՀՅԴ-ն ունի 5 պատգամավոր, նախկինում մի քիչ ավելի շատ, բայց եթե դուք հիշում եք` ԱԺ այն հրատապ օրենքները, որոնք կապված են ժողովրդի ընդհանուր վիճակի հետ, այդ օրենքները ԱԺ օրակարգ են մտցրել ՀՅԴ-ական պատգամավորները: Դրանք կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին, նվազագույն աշխատավարձի մասին օրենքներն են: Այդ օրենքները մտցվել են, քանի որ Դաշնակցական պատգամավորների թիկունքին կանգանծ է քաղաքական կուսակցություն, որն ունի համապատասխան կառույցներ, թիմ, ովքեր կարող են այս կարեւորագույն հարցերը մշակել ու ներկայացնել մեր պատգամավորներին, որպեսզի նրանք կարողանան այն օրենքի ուժ դարձնել»,- պարզաբանեց Դավիթ Լոքյանը: