կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-25 02:10
Առանց Կատեգորիա

Ջավախքում հարց լուծողը ուժային կառույցներն են

Ջավախքում հարց լուծողը ուժային կառույցներն են

Իրականությունն այն է, որ Ջավախքում խնդիրները լուծում են ուժային կառույցները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ տեղական ինքնակառավարման մարմինները պարզապես ձեւական բնույթ են կրում:

Ակտիվիստները կա'մ ձերբակալված են, կա'մ դատական քաշքուկների մեջ են. իշխանությունների համար ոչ ցանկալի կես բառն էլ բավական է դատական գործ հարուցելու համար:   

Շ. Թորոսյանն ասաց, որ տեղացիները վախի մթնոլորտում են ապրում, չեն կարողանում հանգիստ խոսել միմյանց հետ, քանի որ գյուղերում ստեղծված է գործակալական ցանց, եւ ամեն ասված բառը տարբեր միջոցներով հասցվում է ուժային կառույցներին:

Իսկ դատական գործերը ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջ բերում. դատական յուրաքանչյուր գործի դեպքում ստիպված են լինում 10-20 հազար լարի վճարել` պայմանական դատվածություն ստանալու կամ չազատազրկվելու համար: Ընդ որում, պայմանական դատվածներին արգելվում է հեռանալ երկրից,  մինչդեռ տեղացիների հիմնական մասն ապրում է արտագնա աշխատանքների հաշվին:

Եվ այս լուրջ խնդիրների առկայության պարագայում հօդս է ցնդում Ջավախքում դրական տեղաշարժերի իմիտացիան, որը ստեղծվել է շրջանը գազիֆիկացնելուց եւ ճանապարհները վերականգնելուց հետո: