|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա հայտնեց, որ Նուբարաշենի աղբավայրի տնօրենից հաղորդում է ստացվել, որ աշխատողները նկատել են սարից իջնող տղամարդուն, որը ընկել է և հնարավոր է՝ մահացել է։
Մեկնած շտապօգնության խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Մահացածը 61-ամյա Հրանտիկ Թովմասյանն է, նրա վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն։ Անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։