|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է մայիսի 27-ին ժամը 13:23-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից և նշում, որ սահմանվել է հերթապահություն։
Մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ էին նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում: Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել էին քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ էին կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով: Գործընթացն իրականացվում էր նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական միջոցներով: