կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-11 15:01
Հասարակություն

Երեք օր է` հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում

Երեք օր է` հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում

Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում մոտ 4 հա տարածքում․ ընդհանուր թվով օգտագործվել է մոտ 314 տոննա ջուր:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր թվով Երևանի քաղաքապետարանի 10 ջրատար։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը: