կարևոր
4030 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-17 16:42
Քաղաքական

Երեկվա դրական կողմը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի. Արթուր Սուքոյան

Երեկվա դրական կողմը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի. Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայերի երեկվա պարտությունը թե ֆուտբոլում, թե Վաղարշապատի ընտրություններում, իհարկե, լավ չէր, բայց այն ունի նաև դրական կողմեր․ մեր լավ ընկերը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի (հուսամ):

Հ.Գ. Ի դեպ, Սևակը ավելի շատ ձայներ է հավաքել թե տոկոսային հաշվարկով, թե բացարձակ թվով՝ Գյումրու քաղաքապետ, քաղբատարկյալ Վարդան Ղուկասյանից։ Օրինակը բերում եմ, քանի որ Վարդան Ղուկասյանի հավաքած ձայները մեծ ոգևորություն էին առաջացրել ժողովրդի մեջ»։