կարևոր
3307 դիտում, 11 ժամ առաջ - 2025-03-25 17:29
Քաղաքական

Ալեն Սիմոնյանի պատասխանը լրագրողներին վկայում է նրա քաղաքական անհեթեթության մասին․ Արթուր Սուքոյան

Ալեն Սիմոնյանի պատասխանը լրագրողներին վկայում է նրա քաղաքական անհեթեթության մասին․ Արթուր Սուքոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ալեն Սիմոնյանի պատասխանը լրագրողներին ոչ միայն վկայում է նրա քաղաքական անհեթեթության, այլև իշխանության ամբողջական անճարունակության մասին։ Լրագրողի հարցին, թե ինչու Ադրբեջանը չի ստորագրում թուղթը, Ալենը պատասխանում է. «Երևի թե անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից ստորագրելու պատրաստակամությունը»։

Նման պատասխան տալու համար մարդ պետք է, չգիտեմ, առնվազն երգի տեսահոլովակում բռնաբարվածի դեր խաղացած լինի։

Ինչպե՞ս կարող է որևէ մեկի մոտ տրամաբանական լինել այն միտքը, որ իր պահանջները կետերով պարտադրող կողմը հանկարծ կվարաներ ստորագրել միայն այն պատճառով, որ զարմացել է դիմացինի պատրաստակամությունից։

Ալեն Սիմոնյանը անուղղակիորեն ընդունում է, որ այս փաստաթուղթը այնքան նվաստացուցիչ է Հայաստանի համար, որ նույնիսկ Ադրբեջանը չէր ակնկալում նման անպատիվ համաձայնություն՝ մտածելով, որ հայաստանյան ղեկավարությունը գոնե ինքնասիրության նմանվող փոքր մի բան ունի։

Իսկ այդ թուղթը դեռ չեն ստորագրում, քանի որ սա ևս մեկ անգամ ավելի խորացրեց Ադրբեջանի համոզմունքը, որ ՀՀ իշխանությունը լիովին զուրկ է արժանապատվությունից, իսկ ժողովուրդը չի կարողանում իր կամքը թելադրել, ինչն էլ ադրբեջանական ղեկավարությանը դրդում է էլ ավելի բարձրացնել իր պահանջների նշաձողը՝ վստահ լինելով, որ հայկական կողմը շարունակելու է նվաստացուցիչ զիջումների գնալ առանց դիմադրության։

Հ.Գ. Оленем в паспорте записан был верблюд, но все на запись эту в паспорте плюют.

© Принцалександр»