Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է.
«Արամ Զ Սարգսյանը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի դրոշը այրելու կապակցությամբ։ Այդ նույն դրոշի, որի ներքո նրա եղբոր՝ մեր հերոս Վազգեն Սարգսյանի արձանը պղծում էին ադրբեջանցի սրիկաները՝ ծաղրում և նույնիսկ վրան նստած նկարվում։
Ես ինքս համոզված եմ՝ մեր խնդիրները դրոշ վառելով չեն լուծվում։ Բայց երեկվա քայլերթը պարզապես դրոշ վառելու արարողություն չէր։ Իսկ այդ վառելն էլ տասնյակ գործողություններից մեկն էր, որը ուներ իր խորհրդանշական իմաստը։
Կարող է որևէ մեկը չհրճվի դրոշ վառելուց, բայց դրան դեմ կանգնելու ու այդ դրոշը պաշտպանելու համար կա՛մ պետք է ադրբեջանցի լինել (ինչը, բացառում եմ, նրա պարագայում), կա՛մ պետք է ողջ կյանքում պաշտոնի մոլուցքով ապրես՝ հավատալով, թե այսօրվա իշխանությունը երբևէ կգնահատի քո հավատարիմ քայլերը և վերջապես կպարգևատրի քեզ երազածդ պաշտոնով։
Բայց սրանից էլ ավելի զարմանալի ու ցավալի էր մեկ այլ միտք, որը նա արտահայտեց՝ իբր «Տղամարդը պետք է չբարձրաձայնի Հայոց ցեղասպանության թեման»։ Ինչ-որ խճճված ու անիմաստ պատճառաբանություններ բերելով։
Այսքանը գրում եմ ոչ թե նրան պատասխանելու համար, այլ պարզապես ֆիքսելու, որ երբեմն արարատյան պտուղը կարող է այնքան հեռու ընկնել, որ հատի անգամ Արաքսը»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրումը, այն անուղղակի կերպով կապելով Ադրբեջանի կողմից Խոզնավարի վրա կրակելու դեպքերին, զուգահեռ՝ փաստացի արդարացնելով ցեղասպան պետության գործողությունները։ Այդպիսով նա փորձում է խաբել մարդկանց՝ անտեսելով այն հանգամանքը, որ առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանից կրակում են Խոզնավարի ուղղությամբ։