կարևոր
1771 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-27 10:43
Քաղաքական

ՔՊ-ականը չի ուզում Վանեցյանի հասցեին հնչեցրած զրպարտությունները հերքել․ «Հրապարակ»

ՔՊ-ականը չի ուզում Վանեցյանի հասցեին հնչեցրած զրպարտությունները հերքել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը չի ցանկանում Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած զրպարտությունները հերքել։ Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դատի էր տվել Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նրա հնչեցրած հետեւյալ արտահայտությունների համար․
1) ««Պատիվ ունեմ» դաշինքը շատ վնաս ա տվել մեր երկրին»։
2) «Արցախի պատերազմի սկզբից մինչեւ վերջ իրանք հակահայկական շատ բաներ են արել, տես, մի հատ բան ասեմ, որ Արցախի պատերազմում ո՞ւր էին իրանք»։
3) «Վանեցյանը գնաց ու փախավ, գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքեր հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած զենքեր լիքը կա, զենքերով վերադարձան Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր, որտե՞ղ կռվավ, ասեք տեղը, որ կռվել ա ու էդտեղ պահել ա մինչեւ վերջ, կա՞ ըտենց տեղ, կարա՞ ասի, որ, այ, էս հատվածում ես կռվել եմ ու պահել եմ մինչեւ նոյեմբերի 9-ը, կարա՞ ասի, որ ըտենց տեղ ա կանգնել, ո՞ւր ա, թող ասի։ Ապացուցի բոլորին, որ ինքը մի տեղ պահել ա, մի հատված պահել ա, թող ասի, չասեց, չկա ըտենց բան, փախել են իրանք, զենքեր վերցնելով՝ ընդից փախել են, ու էդի կարա ապացուցի շատ մարդիկ։ Երկրորդը․ ուրեմն իրանք մի հատ բառ քցեցին՝ կապիտուլանտ, ըսենց բառ, ըսենց արտահայտություն արեցին, բայց նաեւ երեւի չհասկացան՝ կապիտուլանտը էն ա, որ լրիվ արդեն բան ա արել, հանձընվել ա։ Բոլորը կարան գան, ըսենց բան անեն, ասեն՝ ըստից դուրս արի, ըստե նստի, ըստից դուրս արի, ըստից գնա, էսքան զորք կբերենք, էս տարածքը պիտի տաս սրան, կապիտուլանտն էտ ա, իսկ մեր երկիրը, Հայաստանում, Հայաստանից որեւիցե մի տարածք մենք չենք տվել, մենք Արցախի մի հատվածն ենք կորցրել, ու դա Հայաստանը չի կորցրել, դա Արցախն ա կորցրել, մեր զորքերը օգնել են պատերազմի ժամանակ ու պարտվել են։ Կապիտուլյացիայի չի ենթարկվել Հայաստանը, որ մի հատ էլ հելավ, կապիտուլանտ ասեցին ու քցին բերները, էդ բառը ասում են, երեւի էդ բառի նշանակությունն էլ չգիտեն, այ, էդտեղից սկսվավ պատվով մարդկանց փախուստն ու մնացած էդ քաղաքական խառնիխուռ բաներ անելը»։

Առաջին ատյանի դատարանը վճռով հաստատել է, որ Մելքոնյանի կողմից հնչեցված այս հայտարարությունները զրպարտություն են, եւ նրան պարտավորեցրել է հերքել դրանք, սակայն Մելքոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն արդեն վարույթ է ընդունվել։ Վերաքննիչը Մելքոնյանի բողոքը քննելու է հետեւյալ դատական կազմով. նախագահող դատավոր՝ Լեւոն Գրիգորյան, դատավորներ՝ Մարգարիտա Հարթենյան, Սերգեյ Սահակյան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում