կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 16:20
Աշխարհ

ՌԴ-ում հայ է սպանվել. բացառիկ կադրեր դեպքի վայրից

ՌԴ-ում հայ է սպանվել. բացառիկ կադրեր դեպքի վայրից

Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին տեսանյութ է հրապարակել է իր էջում և գրել.

«Ընկերներ, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Դուբնա քաղաքում…

Մի քանի երիտասարդներ՝ ՀՀ քաղաքացիներ, հանգստանում էին Դուբնայի Դաչնայա փողոցի «Լիմոնադ» գիշերային ակումբում:

Ակումբում նրանք հանդիպել են ծանոթ ընկերախմբի, որի շարքում էր նաև Դուբնա քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Նախկինում նա ունեցել է կոնֆլիկտ այն ընկերախմբի հետ, որի մեջ ներգրավված էր Գյումրի քաղաքից սերված Երեմ Գևորգյանը: Ակումբի ներսում շփման ընթացում տղաները դադարեցրել են անհամաձայնությունները, թվում էր՝ բոլոր հարցերը փակված են:

Ավելի ուշ, երբ Երեմը և նրա զարմիկը ծխել են հաստատության մուտքի մոտ, նրանց վրա հանկարծակի հարձակվել է նշված քաղաքացին: Հարվածների տարափի հետևանքով Երեմը ընկել է և ստացել կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք, իսկ նրա զարմիկը՝ միջին ծանրության վնասվածքներ:

Ըստ նախնական տվյալների՝ իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժող կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նա կարող է ազատ արձակվել, քանի որ նախկինում ցուցակագրված է եղել ՆԳՆ կառույցներում:

Այս պահին հարազատներին արդեն տեղեկացրել են՝ հնարավոր է, որ այս դեպքում կիրառվի Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածը ՝ «Անզգուշությամբ մահը պատճառելը»:

Ես խնդրում եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը  վերահսկել հետաքննության ընթացքը, որպեսզի կասկածյալը հնարավորություն չունենա օրենքի ողջ խստությամբ պատժից խուսափելու»: