|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաղարշապատում ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հետ աշխատանքային ժամին քարոզարշավ է իրականացնում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Գյուլնազարյանը հաստատեց, որ արձակուրդում չէ, այսինքն՝ «պետական» պաշտոնյան աշխատանքային ժամին մասնակցում է կուսակցական քարոզչությանը։
ՀԷՑ-ի «պետականացման» տրամաբանության մեջ սա վարչական ռեսուրսի բացահայտ օգտագործում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։
Հուլիսին, երբ կալանավորվեց ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ՀԷՑ-ի աշխատակիցներին, թե կլցնի բանտերը, եթե որեւէ մեկը համարձակվի մասնակցել ի պաշտպանություն Կարապետյանի կազմակերպված ցույցերին։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել հավաքների, նաև կդատվեն»,-գրել էր Փաշինյանը։
Այժմ, երբ «պետականացված» իսկ ավելի ճիշտ՝ քպացված ՀԷՑ-ի ղեկավար կազմն է զբաղված քաղաքական քարոզչությամբ, տրամաբանական հարց է առաջանում՝ Փաշինյանը պատրա՞ստ է նույն խստությամբ վերաբերվել իր թիմակիցներին։
Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, ապա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Լյուդվիգ Գյուլնազարյանը առնվազն վաղը պետք է ազատվեն աշխատանքից, իսկ մի քանի ժամ անց հայտնվեն կալանավայրում։
Լիա Սարգսյան
Լրագրող