|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դոհայում կայացած խաղաղության բանակցությունների ժամանակ՝ Աֆղանստանը և Պակիստանը անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության են եկել: Այս մասին երկու կողմերն էլ հայտարարել են:
Թալիբանի խոսնակն իր հայտարարության մեջ նշել է, որ կողմերը լիարժեք հրադադարի շուրջ համաձայնության են եկել:
Քաթարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հետագա հանդիպումները նպատակ ունեն «ապահովելու հրադադարի կայունությունը»:
Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ: