|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Միջերկրական ծովի կենտրոնական մասում մեկ օրում անցկացվել է 13 փրկարարական գործողություն, որի արդյունքում փրկվել է 1300 ներգաղթյալ, հայտնում է Korrespondent.net-ը` հղում անելով Reuters-ին:
Փրկարարական գործողություններն իրականացրել է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը, իսպանական և բրիտանական ռազմանավերը, ինչպես նաև` առևտրային նավեր և ոչ կառավարական կազմակերպությունների նավեր։
Reuters-ը նշում է, որ նույնքան ներգաղթյալներ փրկվել են Միջերկրական ծովում չորեքշաբթի։
«Այժմ ուղևորությունը Միջերկրական ծովով Լիբիայից Իտալիա հանդիսանում է ներգաղթյալների համար գլխավոր երթուղին դեպի Եվրոպա։ Անցած տարի այդ ուղին հաղթահարել են ռեկորդային՝ 181 հազար անձիք», - ասվում է հրապարակման մեջ։