Միասին կարող ենք
կարևոր
1603 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 17:37
Աշխարհ

ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները հարցեր են առաջացնում. Լեոնիդ Սլուցկի

ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները հարցեր են առաջացնում. Լեոնիդ Սլուցկի

Երեկ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հարցեր են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ՝ արտերկրում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության առումով։ Այս մասին Риа Новости-ին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում՝ արտասահմանում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության ֆոնին, անկասկած հարցեր է առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ։ Արդյունքների կեղծման հնարավորությունը, մեղմ ասած, ավելի է բևեռացնում հայ հասարակությունը», - ասել է Սլուցկին։

«Առաջիններից մեկը, ով շնորհավորեց Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ՝ նույնիսկ պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էր։ Եվ սա այն ցուցանիշներից մեկն է, որ Բրյուսելի «բազեները» ամեն ինչ արել են՝ Հայաստանում ռումինական սցենարի փոփոխված տարբերակը առաջ մղելու համար՝ այն ներքաշելով ռուսաֆոբ զարգացման գոտի», - հավելել է Սլուցկին։

Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը թույլ տա «բրյուսելյան բազեներին» իրականացնել «հակառուսական» նախագծի արևմտյան «ֆրանշիզը», ապա Երևանը կկանգնի «ուկրաինական խարույկի» վրա։