|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:
Նավերը չեն կարողանա անցնել նույնիսկ Իրանին վճարելուց հետո։ Ըստ լրատվամիջոցների` «Brent» տեսակի նավթ արդեն գերազանցել է 97 դոլարը:
Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկայի առանցքային տրանսպորտային միջանցքներից մեկը։ Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկաներ ծովային ճանապարհով տեղափոխվող նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային փոխադրումների զգալի մասն անցնում է այդտեղով։
Մերձավոր Արևելքի իրավիճակի սրացումից և Իրանի միջուկային օբյեկտներին հասված ամերիկյան հարվածներից հետո միջազգային ԶԼՄ-ները և փորձագետներն ակտիվ քննարկում էին նեղուցով նավարկությունը սահմանափակելու կամ ամբողջությամբ փակելու հնարավորությունը։