Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել էին ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանը և մարմնի անդամ Հակոբ Արսլանյանը:
«Հյուրերի խնդրանքով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 44–օրյա պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերները, «Հայաստան» դաշինքի մոտեցումները ներքաղաքական և ներազգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Սեյրան Օհանյանը, ինչպես նաև հանդիպմանը մասնակից խմբակցության պատգանավորներ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վահե Հակոբյանը և Լիլիթ Գալստյանը կարևորեցին Սփյուռքի դերակատարությունը՝ համահայկական ներուժի համախմբման, արտաքին հարթակներում հայանպաստ օրակարգեր հետապնդելու և հատկապես Հայաստանի և Արցախի վերընձյուղմանն ուղղված ծրագրերում ներգրավվելու ուղղությամբ:
ՀԲԸՄ ներկայացուցիչները փոխանցեցին իրենց հաստատակամությունը և նպատակադրումները սոցիալական և կրթական ծրագրերով աջակցելու արցախահայությանը, սատարելու սեփական հողում նրանց անվտանգ և արժանապատիվ կենսագործունեությանը:
Հայաստան խմբակցության և դաշինքի անունից Ս. Օհանյանը ընդգծեց Հայաստան-Սփյուռք երկկողմ հարաբերությունների որակական նոր հանգրվանի անհրաժեշտությունն ու Սփյուռքի հետ աշխատելու անվերապահ հանձնառությունը»,-ասված է հաղորդագրությունում: