|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը վաղը՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կիրականացնի բողոքի ակցիա 2025 թ. փետրվարի 17-ին Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացության դեմ։
Մասնավորապես, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին կներկայացվի նշված եզրակացությունը չեղարկելու և նոր քննություն իրականացնելու, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին ու գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ։ Համապատասխան գրությունը կհանձնվի գրասենյակի ներկայացուցչին։