|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչու է վարկային համաձայնագիրը ներկայացնում ոչ թե ֆինանսների նախարարը, այլ էկոնոմիկայի նախարարը։ Նա նշել է, որ քանի որ քննարկվող հարցը ֆինանսական է, նիստում պետք է լիներ ֆինանսների նախարարը։ Խաչատրյանը նաև հարցրել է, թե քանի տոկոսով է կառավարությունը տրամադրում գումարը Կենտրոնական բանկին, ինչ պայմաններով է այն փոխանցվում առևտրային բանկերին և ի վերջո՝ քանի տոկոսով են ՓՄՁ-ները ստանալու վարկերը։
Նա ընդգծել է, որ առանց այս տվյալների անհասկանալի է, թե ով է իրականում շահում և արդյոք վարկային բեռը չի մնա պետության վրա։
Մանրամասն՝ տեսանյութում։