|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ուղերձ է հղել` Երևանի տոնի առիթով, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայրաքաղաք Գյումրին սիրով և հպարտությամբ շնորհավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանին ծննդյան տոնի առիթով։ Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին։ Դարերի պատմություն ունեցող այս երկու քաղաքները միշտ եղել են հայության ուժի, ստեղծագործ մտքի և ամուր կամքի խորհրդանիշը։
Հայրաքաղաք Գյումրին միշտ ուրախ է տեսնել մայրաքաղաք Երևանի զարգացումը, նրա նոր շունչը, գեղեցկությունն ու մշակութային բաբախումը։ Թող մեր մայրաքաղաքը միշտ մնա հզոր ու լուսավոր, լինի Հայաստանի առաջընթացի, խաղաղության և համախմբման կենտրոնը։ Սիրելի’ երեւանցիներ, թո’ղ ձեր ընտանիքներում լինի սեր ու բարգավաճում, իսկ քաղաքը՝ մշտապես ապրի նոր ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սպասումով»։