|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge էջում։
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 702 դեպք:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվն ավելացել է 24-ով և կազմում է 456:
Այս պահի դրությամբ կլինիկաներում կորոնավիրուսից բուժվում է 234 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ:
Ինչ վերաբերում է թեստավորմանը, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխանցմամբ, Վրաստանում «PCR» մեթոդով թեստավորվել է 40 711 մարդ: