կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 17:27
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս մարդն ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է, պետք է պահանջել նրա հրաժարականը․ Գագիկ Մանասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ստեղծված իրավիճակում մենք մի բան ունեք անելու՝ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ըստ Yerkir.am-ի՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով՝ մտավորականների հավաքի ժամանակ այդ մասին ասաց մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը։

«Այս մարդը մեր ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է։ Գուցե չի կարելի մեկ մարդու վրա բարդել այդ ամենը, բայց այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) իր վրա է վերցրել ամբողջ պատասխանատվությունը։ Նա պետք է գիտակցեր պատասխանատվության չափը, չի արել, և, բնականաբար, պետք է պահանջել նրա հրաժարականը»,- հստակցերեց նա։

 Մանրամասները՝ տեսանյութում: