կարևոր
1015 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-06 22:23
Հասարակություն

Մենք միասին հաղթեցինք. Ախալքալաքի շրջանի ղեկավարի ուղերձը` ՏԻՄ ընտրություններից հետո

Մենք միասին հաղթեցինք. Ախալքալաքի շրջանի ղեկավարի ուղերձը` ՏԻՄ ընտրություններից հետո

Ախալքալաքի շրջանի նորընտիր ղեկավար Մելքոն Մակարյանն ուղերձով դիմել է բնակչությանը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր աջակցության շնորհիվ արդեն երկրորդ անգամ ինձ հնարավորություն ընձեռվեց լինել Ախալքալաքի համայնքի քաղաքապետը և ծառայել իմ հարազատ Ախալքալաքին ու ախալքալաքցիներին։

Նորից մեկ անգամ տրված ձեր վստահությունը մեծ պատիվ և պատասխանատվություն է ինձ համար, որին ես կպատասխանեմ համարժեք աշխատանքով:

Ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը ինձ տալիս է մեծ ուժ և հանդիսանուն է խթան, որպեսզի անսպառ նվիրվածությամբ ծառայեմ մեր համայնքին, որի համար սրտանց շնորհակալություն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին։

Շնորհակալություն եմ հայտնում իմ ժողովրդին, «Վրացական երազանք» կուսակցությանը, ընտանիքիս և բոլոր իմ աջակիցներին, ովքեր հավատացին ինձ և ուժ տվեցին այս ամբողջ ընթացքում։

Մենք միասին հաղթեցինք։ Եվ այս միասնությամբ առաջիկա չորս տարիների ընթացքում շատ օգտակար ծրագրեր ենք իրականացնելու մեր առանձնահատուկ համայնքի համար։

Խաղաղություն Վրաստանին,

Բարգավաճում Ախալքալաքին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4֊ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Բոլոր 64 շրջաններում, հինգ խոշոր  ինքնակառավարվող քաղաքներում և մայրաքաղաքում հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։