|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տները և «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամը համատեղ, նախատեսում են Հայորդյաց տների երեխաների մասնակցությամբ իրականացնել` «Արարատը մեր աչքերում» հոգևոր և կրթամշակութային ծրագիր, որն ուղղված է երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մեր մշակութային ժառանգության ամրապնդմանը և հոգևոր դաստիարակությանը:
Մեկօրյա հոգևոր-կրթամշակութային նախագիծը նախատեսում է շուրջ 150 երեխայի մասնակցություն՝ ստեղծագործական աշխատարաններով, բացօթյա նկարաշարով և խորհրդանշական ցուցադրությամբ։
Միջոցառման ընթացքում երեխաները հայացքը դեպի Արարատ լեռն ուղղած՝ կպատկերեն այն իրենց գեղարվեստական ընկալմամբ։
Արարատ լեռը հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ոչ միայն հայ ժողովրդի պատմությանը, այլև ապրել յուրաքանչյուր հայի հոգու մեջ։ Նախաձեռնությունը միտված է ազգային ինքնության, արվեստի, կրթության և խաղաղ ինքնարտահայտման խթանմանը։
Միջոցառումը նախատեսված է իրականացնել Ս․ Էջմիածնի Մատենադարանի հարակից տարածքում։
Միջոցառումը կիրականացվի ս/թ․ հոկտեմբերի 2-ին։ Սկիզբը՝ ժամը 16։00-ին։