Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի եկած կառավարությունը, ինչպես ժողովուրդն է ասում, «էշից ընկած» էր. լրագրող տեսնելով` նախարարները «մարշ-բրասոկի» էին դիմում: Իսկ լրագրողներին մի հարց էր հետաքրքրում՝ մնալո՞ւ եք ձեր պոստում, թե՞ ոչ: Ոչ մեկը կարծիք չուներ:
«Հրապարակի» տեղեկություններով՝ նրանցից որևէ մեկի հետ ոչ ոք չի խոսել, բոլորն էլ սպասողական վիճակում են: Տեսակետ կա, որ կառավարության վերջնական կազմը հայտնի կլինի ավագանու ընտրություններից հետո: Ավելին՝ խորհրդարանի միջանցքներում երեկ ՀՀԿ-ականները տեսակետ էին հնչեցնում, որ հնարավոր է` նույնիսկ նոր կառավարությունը ծրագիրը բերի, իրենք չհաստատեն՝ ժամանակ շահեն, մինչև ավագանու ընտրություններից հետո քաղաքական դասավորությունը վերջնականապես պարզ դառնա, ու կառավարության կազմը նշանակվի:
Նախորդ օրը «Հրապարակը» հարց ուղղեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ մնալո՞ւ եք Ձեր պոստում: «Չգիտեմ, ոչինչ չգիտեմ»,- ասաց նա: «Բայց Ձեր աչքերի մեջ ներքին անորոշություն ու տագնապ կա՝ ապագայի հետ կապված»: «Իսկ Ձեր աչքերի մեջ Ձեր հնչեցրած հարցերի պատասխանը կա, կարծես»,- իրեն չկորցնելով՝ հակադարձեց Գ. Խաչատրյանը: